‘Հայաստան-Վրաստան սահմանային գոտում գրանցվել է 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ’

957

Արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր տեղական ժամանակով ժամը 02.11-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Աշոցք գյուղից 17 կմ հյուսիս-արևելք, տեղի է ունեցել 3.1 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.200 և արևելյան երկայնության 43.920: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 7 կմ խորության վրա: Երկրաշարժը զգացվել է Բավրայում 3 բալ ուժգնությամբ: Կապ է հաստատվել Վրաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակիների դեպարտամենտի հետ, որտեղից հաղորդել են, որ իրենց մոտ զոհեր և ավերածություններ չկան: 

Նախորդ հոդվածը‘Էրեբունիում ամուսինը սպանել է կնոջը, այնուհետեւ փորձել ինքնասպան լինել’
Հաջորդ հոդվածը‘«Մանչեսթր Սիթի».վստահորեն հաղթում է «Լիվերպուլին» (տեսանյութ)’