‘«Հայկական ժամանակ». ՀՀ-ում գնաճն արդեն հանգեցրել է թերսնման’

999

Երեկ «ՀԺ»-ի թղթակցի դիտարկումները ցույց են տվել, որ Երևանի խանութներում հացն ու լավաշը թանկացել են 10-ից մինչև մի քանի տասնյակ դրամով, ալյուրը` հարյուրներով:

«Արմաշ» ապրանքանիշի 5 կգ-անոց ալյուրը թանկացել է 870 դրամով:

Ըստ փորձագետների, ալյուրի ու հացի գնաճը համահունչ չեն, և հացն առաջիկայում կշարունակի թանկանալ: Մինչդեռ երեկ «Oxfam» միջազգային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը հրապարակել է զեկույց, ըստ որի` ՀՀ-ում գնաճն արդեն հանգեցրել է թերսնման, քանի որ մարդիկ հրաժարվել են որոշակի պարենային ապրանքներից:

Նախորդ հոդվածը‘«Հրապարակ». Երևանի քաղաքապետարանն օրական 45 գրիչ է սպառում’
Հաջորդ հոդվածը‘«Հայկական ժամանակ». ՀՀ արդարադատությանն արժանի քննիչ է’