‘Հայտնաբերվել է քաղավիացիայի նախկին պետի որդու դին’

2358

Երևանում, դեկտեմբերի 16-ի վաղ առավոտյան Շենգավիթ համայնքում, Կաշեգործների փողոցում գտնվող մի տնակում հայտնաբերվել է երիտասարդի դի` հրազենային վնասվածքով:

Ավելի ուշ պարզվել է, որ նա 26-ամյա Սուրեն Մարգարյանն է: news. аm-ը հայտնում է, որ նշված դեպքով հարուցվել է քրեական գործ, մանրամասները կպարզվեն նախաքննության ավարտից հետո:

Կայքը նաև տեղեկացնում է, որ Սուրեն Մարգարյանը Քաղավիացիայի նախկին պետ Սամվել Մարգարյանի որդին է:

Նախորդ հոդվածը‘«Գազպրոպ Արմենիայում» չեն բացառում, որ կարող են դիմել գազի սակագնի վերանայման հայտով’
Հաջորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը ֆինանսական շուկայում իրավիճակի մասին’