‘ Գյանջայում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպում’

914

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն փետրվարի 19-ին ժամանում է Բաքու: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, հղում կատարելով Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալպերա Ջոշղունին:

Նրա խոսքերով, այցով նախատեսվում է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը, որը տեղի կունենա Գյանջա քաղաքում, և որտեղ կքնարկվեն փոխադարձ համագործակցության հարցեր:

Դա կլինի Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների երրորդ հանդիպումը: Երկրորդ հանդիպումը տեղի էր ունեցել անցյալ տարվա մարտին, Բաթումիոմ:

Նշված հանդիպումների հիմքերը դրվել են 2012 թվականի հունիսի 8-ին, թուրքական Տրաբզոն քաղաքում, որտեղ երեք արտգործնախարարների կողմից ստորագրվեց Տրաբզոնյան Հռչակագիրը: Հռչակագիրն արտացոլում է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի համագործակցության ուղղությունները` տնտեսության, էներգետիկայի, ենթակառուցվածքների, տրանսպորտի և հումանիտար ոլորտներում:

Նախորդ հոդվածը‘ Նաիրա Զոհրաբյան. Եվրամիությունը Հայաստանի հետ երկխոսությունը շարունակելու ուղիներ է փնտրում’
Հաջորդ հոդվածը‘Հայտնի են դարձել «Beeline Scholarship» ծրագրի հաղթողները. 12.5%-ը Սաքուլիկենք են’