‘Հայտնի են Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակչի զույգերը’

1470

Կայացավ Եվրոպայի լիգայի ընթացիկ խաղարկության 1/4 եզրափակիչ փուլի վիճակահանությունը:

1/8 եզրափակիչ փուլի արգելքը հաղթահարել էին «Սպարտան» (Չեխիա), «Վիլյառեալը» (Իսպանիա), «Ատլետիկը» (Իսպանիան), «Սևիլյան» (Իսպանիա), «Բորուսսիան» (Գերմանիա, Դորտմունդ), «Լիվերպուլը» (Անգլիա), «Շախտյորը» (Ուկրաինա), «Բրագա» (Պորտուգալիա): 1/4 եզրափակչում մրցելու են հետևյալ զույգերը.

  • «Բրագա» — «Շախտյոր»
  • «Վիլյառեալ» — «Սպարտա»
  • «Ատլետիկ Բիլբաո» — «Սևիլյա»
  • «Բորուսսիա Դորտմունդ» — «Լիվերպուլ»:

1/4 եզրափակիչ փուլի առաջին խաղերը կայանալու են ապրիլի 7-ին, իսկ պատասխան խաղերը՝ ապրիլի 14-ին: Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը կայանալու է մայիսի 18-ին, Բազելի «Սանկտ Յակոբ Պարկ» մարզադաշտում:

Նախորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգա. հայտնի են 1/4 եզրափակչի զույգերը’
Հաջորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգա. 1/4 եզրափակչի խաղերի ժամանակացույցը’