‘Հայտնի է Արցախում զոհված սերժանտի անունը’

1386

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հունիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի Պաշտանության բանակի զորամասերից մեկի մարտական հենակետում զինծառայող է զոհվել։

Հայտնի է դարձել, որ զոհվածը 1988 թվականին ծնված ավագ սերժանտ Նարեկ Կարոյի Պողոսյանն է, ծնունդով Արցախից։

Նշենք նաև, որ ՀՀ ՊՆ-ի հետ կապ ունեցող որոշ լրատվամիջոցներ հաղորդում են, որ տեղի ունեցածը ադրբեջանական կողմից  հերթական դիվերսիան էր, սակայն ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես այս մասին դեռևս չի հայտնել:

Ըստ նույն աղբյուրների, Արցախի երրորդ պաշտպանական շրջանի ուղղությամբ (Մարտունիի շրջան) իրականացված դիվերսիան հայկական կողմը կարողացել է խափանել և հետ մղել թշնամուն: Հակառակորդը անհաջող դիվերսիայի արդյունքում ունեցել է երեք զոհ:

Նախորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանը «լուրջ խոսել է Հասմիկ Պողոսյանի հետ» ‘
Հաջորդ հոդվածը‘Արտակ Զեյնալյանը արժանացել է «Ազատության պաշտպան» մրցանակին’