‘Հովիկ Աբրահամյանը «լուրջ խոսել է Հասմիկ Պողոսյանի հետ» ‘

2069

Լրագրողները այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է վերաբերվում վերջին օրերին  մեծ աղմուկ բարձրացրած՝ Գառնիում եւ Զվարթնոցում կատարված միջոցառումներին:  

Ըստ Հովիկ Աբրահամյան՝, նա լուրջ խոսակցություն է ունեցել մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ եւ պահանջել է քայլեր ձեռնարկել՝ նման դեպքերից խուսափելու համար: Աբրահամյանը նաև հիշեցրել է, որ աշխատանքից ազատվել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի մասնաճյուղի վարիչը, իսկ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանին հայտարարվել է խիստ նկատողություն: 

Վարչապետը, սակայն, չի մանրամասնել, խոսե՞լ է արդյոք այս թեմայով ԿԲ նախագահի հետ: Հիշեցնենք, որ Գառնիի տաճարում «քեֆ» կազմակերպողը հենց Կենտրոնական բանկն էր, և ի պատասխան  լրատվամիջոցների հրապարակումների՝ մի ծավալուն հաղորդագրություն է տարածել, որտեղ ներկայացնում էր, թե միջոցառումը ոչ թե քեֆ էր, այլ ՝ պաշտոնական ընդունելություն և, թե որքան «լավ» մարդկանց պատվին է կազմակերպվել այդ միջոցառումը. մեզ վարկ տվողների պատվին:

ԿԲ-ի նախագահին կարող ենք խորհուրդ տալ՝  Հայաստանին վարկ տվողներին քեֆ անելու նպատակով հրավիրի ոչ թե պատմամշակութային թանգարան, այլ՝ իր կնոջ կողմից 2013 թ. 75 մլն դրամով գնված «անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով», և ինչքան ուզում են՝ թող այնտեղ քեֆ անեն:

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյանը` նախարարին. Կարդացե՞լ եք այս օրենքի նախագիծը մինչեւ վերջ. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Հայտնի է Արցախում զոհված սերժանտի անունը’