‘Հայտնի է Չինաստանի նոր ԱԳ նախարարի անունը’

1063

Չին դիվանագետ Վան Ին նշանակվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարար: Այս մասին հաղորդում է «Interfax»-ը: Ին այդ պաշտոնում փոխարինել է Յան Ցզեչիին: 59-ամյա դիվանագետ Վան Ին 2008 թվականից եղել է Թայվանի հետ մայրցամաքային Չինաստանի հարաբերությունների պատասխանատուն:

Չինստանում շարունակվում են կադրերի ավանդական փոփոխությունները: Մարտի 14-ին Չինաստանի ղեկավար էր ընտրվել Սի Ցզինպինը: Փոխվել են նաեւ վարչապետը, գլխավոր դատախազը: Չինաստանի Ազգային Ժողովը պաշտոնապես իր աշխատանքը կավարտի մարտի 17-ին: 

Նախորդ հոդվածը‘Սպասվում է ջերմաստիճանի կտրուկ անկում ‘
Հաջորդ հոդվածը‘Բրիտանական ՌՀ կենտրոն. Ադրբեջանի բանակը մարտունակությամբ զիջում է հայկական բանակին’