‘Հայրիկյանին սուլել են. «Ամո՛թ ա, ամոթ», «Տե՛ս ի՞նչ ա գրած միրուքիդ տակ»’

1786

Այսօր Ազատության հրապարակում համատեղ հանրահավաք էին հրավիրել «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը և ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։

Հանրահավաքի մասնակիցները սուլոցներով են դիմավորել ամբիոնին մոտեցող Հայրիկյանին՝ նրա հետևից բղավելով՝ «Ամո՛թ ա, ամոթ», «Ո՜ւ»,«Տե՛ս ի՞նչ ա գրած միրուքիդ տակ», «Դե դավայ, լավ» և նմատիպ այլ արտահայտություններ։ Երբ «7օր»–ի թղթակիցը մոտեցել է «ամոթ» բղավողներից մեկին (ով հետո ներկայացել է որպես ազատամարտիկ Համլետ) և հետարքրվել, թե ինչո՞ւ է այդպես վերաբերվում Հայրիկյանին, նա պարզաբանել է։

–Ինքը պիտի ամաչի մարդկանց երեսին նայի, ժողովրդին ներակայանա։ Ինքը նախկին ԿԳԲ–շնիկ ա եղել, իրա փեսա Ստեփան Զատիկյանի պրովակացիայի պատճառն ա եղել ժամանակին։ Իրան թվում ա, թե վկաներ չկան՝ ինչ ա արել, ինչի համար ա սուտի նստել, իբր թե քաղաքական գործիչ ա։ Մի խոսքով, ամո՛թ ա, որ ինքն ըստեղ ելույթ ա ունենում։ Ինքը քաղաքական մարմնավաճառ ա։

Չնայած հանրահավաքի մասնակիցների նման սառը ընդունելությանը՝ Հայրիկյանն այդուհանդերձ մինչև վերջ ելույթ է ունեցել, ինչից հետո նոր հեռացել է ամբիոնից։

www.7or.am  

Նախորդ հոդվածը‘Միրաբիշվիլիի տունը այրվել է, բայց ոչ Վանոյի’
Հաջորդ հոդվածը‘Հանդիպումներ, որոնք չարժե բաց թողնել’