‘Հայրիկյանի գործով ԱԱԾ-ն նախաքննություն է իրականացնում ‘

1063

Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի գործով նորություն չկա, իրականացվում է նախաքննություն: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում հայտնեց Ազգային անվտանգության ծառայության մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանը: Նա գործի վերաբերյալ այլ մանրամասներ չհայտնեց:

Թեև գործը քննող օպերատիվ քննչական խումբը ստեղծվել է ոստիկանության հետ համատեղ, ոստիկանության լրատվության և կապի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը մանրամասներ չհայտնեց՝ խնդրելով դիմել ԱԱԾ, քանի որ նախաքննությունը նրանք են իրականացնում:

Հիշեցնենք, որՊարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: 

Նախորդ հոդվածը‘Մեքսիկայի երկնաքերերից մեկում պայթյունի հետևանքով 25 մարդ է զոհվել’
Հաջորդ հոդվածը‘Բակո Սահակյանն Ասկերանում խոսել է գյուղատնտեսության զարգացման մասին’