‘Հայ երկու ըմբիշներն «արծաթ» են նվաճել Եվրոպայի առաջնությունում’

1236

Հունահռոմեական ոճի հայ ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը և Արթուր Ամոյանն արծաթե մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում:

Շաբաթ օրն առաջնության եզրափակիչ մենամարտում Ալեքսանյանը պարտվեց ռուս Նիկիտա Մելնիկովին 0:4 հաշվին: Դատավորը ոչ մի անգամ չպատժեց հայ ըմբիշի հակառակորդին պասիվ լինելու համար:

Հայ ըմբիշը դեպի եզրափակիչ տանող ճանապարհին հաղթեց թուրք Ջենկ Իլդեմին, ավստրիացի Դանիել Գաստլին և ուկրաինացի Դմիտրի Տիմչենկոյին:

Արթուր Ալեքսանյանն աշխարհի երկակի չեմպիոն է, Եվրոպայի եռակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր:

Հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանը նույնպես դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր` վճռորոշ մենամարտում պարտվելով ռուս Մինգիյան Սեմյոնովին:

Նախորդ հոդվածը‘Բենիտես. «Հուսով եմ` երկուշաբթի օրը «Նյուքասլը» կհաղթի ԱՊԼ-ի ապագա չեմպիոնին’
Հաջորդ հոդվածը‘Վարդենիս-Երեւան երթուղու «գծատերերը» ծեծել են մրցակից տաքսիստին. Քաղաքում իրարանցում է’