‘Հանդիպում դեսպանների հետ՝ դեսպանի աճուրդի հանած օբյեկտում. «Ժողովուրդ» ‘

1140

«Ժողովուրդ»-ը գրում է, որ նախօրեին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀ արտգործնախարարության կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ Սերժ Սարգսյանի հանդիպմանը ներկա չի եղել Իրաքի Հանրապետությունում Հայաստանի դեսպան Մուրադ Մուրադյանը:

Թերթի հարցմանն ի պատասխան, Իրաքի Հանրապետությունում Հայաստանի դեսպանատնից միայն ասացին, որ Սերժ Սարգսյանի հավաքին դեսպանը չի մասնակցել, քանի որ գտնվել է Մոսկվայում, իսկ նրա փոխարեն ժողովին մասնակցել է Իրաքի Հանրապետությունում Հայաստանի հյուպատոսը: Սակայն հանդիպմանը չմասնակցելու իրական պատճառը, ըստ «Ժողովուրդ»-ի այն է, որ Մուրադ Մուրադյանը խիստ նեղացած է Ս.Սարգսյանից, որ վերջինս մատը մատին չի տալիս իր ընտանիքին պատկանող համալիրի ապօրինի աճուրդը կանխելու ու խնդիրը կարգավորելու համար։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Մոուրինյոն վստահ է, որ Իտալիան շատ բան կարող է անել’
Հաջորդ հոդվածը‘Անաստաս Միկոյանի անունը կրող փողոց Երևանում. «Առավոտ»’