‘Հանդիպում Կոնգրեսի Գյումրիի կառույցում’

2292

Մարտի 25-ին Հայ Ազգային Կոնգրես կուսակցության Գյումրիի տարածքային կառույցում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում, որին մասնակցել են կուսակցության փոխնախագահ, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, կուսակցության գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանը, վարչության անդամներ Հարություն Ուռուտյանն ու Արեգ Գևորգյանը, իրավական հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը, երիտասարդական կառույցի անդամներ:

Գյումրիի կառույցի ղեկավար Մուրադ Գրիգորյանը ներկայացրել է դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ընթացքում կառույցի կատարած աշխատանքները, հանրաքվեից հետո Գյումրիում ստեղծված իրավիճակը: Քննարկվել են նաև ընտրական օրենսգրքի ընդունման հետ կապված զարգացումները, աշնանը Գյումրիում տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցության եւ այլ հարցեր:

            Այցի ընթացքում Կոնգրեսի վարչության անդամները հանդիպումներ ու քննարկումներ են ունեցել Ժառանգություն կուսակցության տեղական կառույցի ներկայացուցիչների և ԳԱԼԱ հեռուստաընկերության աշխատակազմի հետ: Հանդիպման ժամանակ Լեւոն Զուրաբյանը նշել է, որ Կոնգրեսը բարձր է գնահատում հեռուստաընկերության գործունեությունը դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի գործընթացում:

 

Նախորդ հոդվածը‘Այսօր ծնվել է Էմիլիո Ֆերնանդեսը. բա չհարցնե՞ս՝ ախր ինչու՞ «Օսկար»’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսի հայտարարությունը Գեւորգ Սաֆարյանի գործի վերաբերյալ’