‘Հանրապետության հրապարակի վերակառուցման մրցույթն առանց հաղթողի մնաց’

847

Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի մրցույթն առանց հաղթողի է մնացել:

Ընդհանուր առմամբ՝ մրցույթին ներկայացվել է 14 նախագծային առաջարկ, սակայն ոչ մեկը մրցույթի պահանջներին և չափանիշներին չի բավարարել: Արդյունքում հատուկ հանձնաժողովի անդամները միաձայն որոշել են մրցանակներ չհանձնել առաջին, երկրորդ և երրորդ տեղի համար: 500- հազարական դրամի չափով խրախուսական մրցանակների է արժանացել 3 նախագիծ:

Քաղաքապետարանի կողմից մայիսի վերջին հայտարարված մրցույթը ճարտարապետների վրդովմունքն էր հարուցել: Մասնավորապես, նշվել էր, որ այդ ծրագրերը վտանգ են ներկայացնում Հանրապետության հրապարակի ամբողջականության պահպանման համար:

Ավելի վաղ ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի ճարտարապետների միության ղեկավար Մկրտիչ Մինասյանը չէր համաձայնել այն կարծիքին, որ Լենինի արձանը քանդելուց հետո Հանրապետության հրապարակում դատարկություն է առաջացել: «Թող այդ վայրը բաց մնա, ինչպես ժամանակին մտածել էր Թամանյանը»,- ասել է Մինասյանը:

Նախորդ հոդվածը‘Թուրքիայի ԱԳՆ-ը հերքել է Հայաստանի հետ սահմանները բացելու վերաբերյալ մի շարք ԶԼՄ-ների տեղեկատվությունը’
Հաջորդ հոդվածը‘Երևանի քաղաքապետարանը հասարակական զուգարանը փոխակերպել է պիցայանոցի ‘