Հասկանանք, թե ինչ է նշանակում Հարութ Սասունյանի «ամսական միլիոնավոր դոլարներ» արտահայտությունը. Newsline

903

Հայ ժողովրդի մեծագույն բարերարը՝ «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը, օրերս հրատարակած իր հոդվածում գրել է. «Ես ամեն ինչ պատրաստ եմ անելու օգտակար լինելու մեր ժողովրդին: Օրինակ, ես ամեն ամիս միլիոնավոր դոլարների դեղորայք եմ ուղարկում Հայաստան»:

Հասկանանք, թե ինչ է նշանակում «ամսական միլիոնավոր դոլարներ» արտահայտությունը: Խոսքն ակնհայտորեն չի վերաբերում երկու միլիոնին, այլապես կասվեր մեկ-երկու միլիոն: Խոսքը չի վերաբերում նաև երեք կամ չորս միլիոնին, այլապես այդ դեպքում էլ կասվեր երեք-չորս միլիոն: Ուրեմն, նկատի պետք է առնել առնվազն հինգ միլիոն: Հետևաբար, ըստ Սասունյանի, նա Հայաստան է ուղարկել տարեկան 60 միլիոն դոլար:

Այդ դեպքում, եթե նկատի ունենանք, որ իր բարեգործական առաքելությունը Սասունյանը սկսել է 1988 թվականի երկրաշարժից հետո՝ Քըրք Քըրքորյանի ստեղծած հիմնադրամին աշխատակցելու պահից, ապա ստացվում է, որ այս 33 տարիների ընթացքում Հայաստանում կատարել է շուրջ 2 միլիարդ դոլարի բարեգործություն: Այս ցուցանիշով նա, ըստ այդմ, գերազանցում է հայ ժողովրդի բոլոր մեծագույն բարերարներին (Մանթաշով, Գյուլբենկյան, Նուբար Փաշա, Ալեք Մանուկյան, Քըրք Քըրքորյան, Հրայր Հովնանյան և այլք), որոնցից ոչ ոք 2 միլիարդ դոլարի օգնություն չի ցուցաբերել Հայաստանին: Ինչը նշանակում է, որ հայ ժողովուրդն իր խորին երախտագիտությունը պետք է հայտնի Սասունյանին՝ Երևանի Հանրապետության հրապարակում Լենինի արձանի պատվանդանին կանգնեցնելով նրա արձանը:

Newsline.am

Նախորդ հոդվածըՍաակաշվիլիի կողմնակիցները պատրաստվում են հացադուլ անել՝ մինչև նրան ազատ կարձակեն
Հաջորդ հոդվածըՀայկ Մարությանի ուղերձը երևանցիներին․ Տեսանյութ