Սաակաշվիլիի կողմնակիցները պատրաստվում են հացադուլ անել՝ մինչև նրան ազատ կարձակեն

445

Թբիլիսիում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները նրա 54-ամյակը նշել են բազմահազարանոց ակցիայով։ Երթի մասնակիցները պահանջել են ազատ արձակել քաղաքական գործչին։

Հանրահավաքի կազմակերպիչները՝ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչները, նաև հայտարարել են զանգվածային հացադուլ սկսելու մասին, որը մտադիր են շարունակել այնքան ժամանակ, քանի դեռ Սաակաշվիլին ազատ չի արձակվել։

Նախկին նախագահն իր ծննդյան օրը դիմավորել է Գորիի ռազմական հոսպիտալում, որտեղ նրան տեղափոխել են երկարատև հացադուլից հետո բուժվելու համար։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըՍուխումիում ընդդիմությունը պահանջում է նախագահի հրաժարականը
Հաջորդ հոդվածըՀասկանանք, թե ինչ է նշանակում Հարութ Սասունյանի «ամսական միլիոնավոր դոլարներ» արտահայտությունը. Newsline