‘Հաստատվել է պետբյուջեի նախագիծը. Թոշակները և աշխատավարձերը կբարձրանան’

1841

Սեպտեմբերի 28-ին գումարվել է ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որտեղ քննարկվել է 2014թ. բյուջեի նախագիծը:

Հաջորդ տարի կառավարությունը պլանավորում է ՀՆԱ-ի 5.2% աճ, այդ կանխատեսումն է ընկած պետական բյուջեի 2014 թ. նախագծի հիմքում: Այս մասին կառավարության արտահերթ նիստում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը:

2014 թ. պետական բյուջեի նախագծով առաջարկվում է, որ եկամտային մասը լինի 1 տրլն 127 մլրդ 400 մլն դրամ, ծախսայինը՝ 1 տրլն 237 մլրդ 900 մլն դրամ, դեֆիցիտը՝ 110 մլրդ 500 մլն դրամ՝ 2013 թ. 120 մլրդ դրամի դիմաց:

Կանխատեսվում է, որ հարկերի և տուրքերի մասնաբաժինը ՀՆԱ-ում կկազմի 23,1%, դեֆիցիտը՝ 2,3%:

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այս առթիվ հայտարարել է, որ զարգացող երկրներում տնտեսական ցուցանիշների վատթարացում է: Մասնավորապես, դրա մասին վկայում են Համաշխարհային բանկի ու Արրժույթի միջազգային հիմնադրամի վերանայված գնահատականները, նրանք նվազեցրել են Ռուսաստանի աճի կանխատեսումը, ինչը, ըստ կառավարության ղեկավարի, Հայաստանի վրա կարող է էական ազդեցություն թողնել:

Ինչ վերաբերում է կենսաթոշակների ու աշխատավարձերի բարձրացմանը, ապա 2014 թվականին այստեղ ակնկալվում է 15 և 40 տոկոս աճ համապատասխանաբար, ինչը պահանջում է պետբյուջեն ավելացնել 90 մլրդ դրամով: Թոշակները պլանավորվում է բարձրացնել հունվարի 1-ից, իսկ աշխատավարձերը հուլիսի 1-ից:

Պետբյուջեի նախագիծը կներկայացվի ԱԺ հաստատմանը:

Այս մասին հաղորդում է PanArmenian.net-ը:

Նախորդ հոդվածը‘2014-ի բյուջեի նախագծի համաձայն, տնտեսությունն աճել է 5,2%-ով’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանության բաժիններ են բերվել երեք տասնյակից ավելի մարմնավաճառներ (տեսանյութ) ‘