Հավակնորդների մրցաշար․ Կարուանան ու Նակամուրան չհաղթեցին, Դին Լիրենը պարտվեց

480

Մադրիդում ավարտին մոտեցող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 12-րդ տուրում չինացի Դին Լիրենը սպիտակ ֆիգուրներով մրցեց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ եւ պարտություն կրեց  26-րդ քայլին։

Դին Լիրենն ու ամերիկացի Հիկարու Նակամուրան 6,5-ական միավորով կիսում են երկրորդ տեղը։ Նակամուրան այս տուրում ոչ ոքի էր խաղացել ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու հետ, որը 8,5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Ամերիկացի Ֆաբիանո Կարուանան 12-րդ տուրում ոչ ոքի խաղաց հունգարացի Ռիչարդ Ռապորտի հետ եւ Ռաջաբովի հետ կիսում է չորրորդ տեղը՝ 6-ական միավոր։

Մրցաշարի ավարտին մնացել է երկու տուր։

Նախորդ հոդվածըԱ Սերիան գրանցել է Մխիթարյանի տեղափոխությունը «Ռոմայից» «Ինտեր»
Հաջորդ հոդվածըՍալահը դարձել է Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստը