‘Հավակնորդների մրցաշար. Կրամնիկ-Արոնյան՝ Ուղիղ’

1897

Լոնդոնում մեկնարկեց շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 5-րդ տուրը:

Տուրի կենտրոնական պարտիայում մրցաշարի առաջատարներց Լեւոն Արոնյանը սեւերով կխաղա ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ: Վերջինս համարվում է Արոնյանի առավել անհարմար մրցակիցներից մեկը, այնպես որ, հայ գրոսմայստերին բավական բարդ մրցամարտ է սպասվում, մանավանդ, որ մրցաշարային իրավիճակից ելնելով, Կրամնիկը թերեւս կփորձի այսօր ամեն ինչ անել հաղթանակի համար:

Մրցաշարի մյուս առաջատարը՝ նորվեգացի Մագնուս Կառլսենը նույնպես սեւերով կդիմակայի ուկրաինացի Վասիլի Իվանչուկին: Այս մրցավեճը խոստանում է նույնպես չափազանց հետաքրքիր լինել, հաշվի առնելով երկու շախմատիստների ագրեսիվ ոճը, գումարած՝ Իվանչուկին անհաջող մեկնարկից հետո անհրաժեշտ է շտկել մրցաշարային դիրքը:

Մրցաշարային դիրքը 4-րդ տուրից հետո հետեւյալ տեսքն ունի. 1-2. Արոնյան, Կարլսեն` 3; 3. Սվիդլեր` 2.5; 4-5. Ռաջաբով, Կրամնիկ` 2; 6. Գրիշչուկ` 1.5; 7-8. Գելֆանդ, Իվանչուկ` 1:

Կրամնիկ – Արոնյան եւ Իվանչուկ – Կառլսեն  պարտիաների ընթացքին կարող եք հետեւել այստեղ.


Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom


 


Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom


Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանի մայրն այցելեց հացադուլավոր որդուն (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցություններ Երևանում’