‘Հատուկ համարներ Միքայել Մինասյանի համար’

1662

Բազմաթիվ ականատես վարորդների վկայությամբ, իրենց մեքենաները մի փոքր արագությունը գերազանցելիս` անմիջապես նկարահանվում են արագաչափերով, իսկ ահա 120 կմ/ժամ արագության տակ սլացող Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի մեքենան չի նկարվում: Մեր ունեցած հավաստի տվյալներով, Միքայել Մինասյանի մեքենաներին փակցված են հատուկ համարներ, որոնց արագաչափերը չեն ֆիքսում:  Ու հենց դա է պատճառը, որ սարքերը չեն արձանագրում փեսայի տրնասպորտային ամենաթողությանը: Ի դեպ, Մ. Մինասյանը հավանորեն հասկանալով այն մեծ դժգոհությունը, որը առաջացել է ժողովրդի մոտ տուգանքների պատճառով, ամեն տեղ ասում է, որ արագաչափերի և տեսախցիկների բիզնեսը Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանինն է: Այն դեպքում, երբ ժողովրդի համար Միշի՞կ, թե՞ Սաշիկ, իրականում, միևնույն է: Բայց եթե հարցին նայենք բարոյականության տեսակետից, ապա միեւնույն է` արածը լրիվ միշիկություն է. Այսինքն` փողը Միշիկին, պատասխանատվությունը` Սաշիկին:

Նախորդ հոդվածը‘«Չելսին» առաջին անգամ տարին եզրափակել է շահույթով’
Հաջորդ հոդվածը‘Սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմը’