Հարավային Կորեան և ԱՄՆ-ը խորացնում են համագործակցությունը

288

Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Պակ Չինը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են խորացնել համագործակցությունը և աշխուժացնել հաղորդակցությունը՝ ի պատասխան ԿԺԴՀ հրթիռնային արձակումների։

Այդ մասին երեքշաբթի հաղորդել է հարավկորեական արտաքին քաղաքական գերատեսչությունը։

«Նախարարը և պետքարտուղարն ընդգծել են, որ Հյուսիսային Կորեայի կողմից շարունակվող սադրանքների հետ հաշտվել հնարավոր չէ, նրանք պայմանավորվել են ամրապնդել փոխադարձ կապերը երկկողմ ձևաչափով, եռակողմ ձևաչափով՝ Տոկիոյի մասնակցությամբ, որպեսզի մշակեն հետագա գործողությունները, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մակարդակով»,- տեղեկացրել են հարավկորեացի դիվանագետները։

Ըստ դիվանագետների՝ կողմերը դատապարտել են հրթիռների արձակումը՝ որպես «ՄԱԿ ԱԽ-ի բազմաթիվ բանաձևերի ակնհայտ խախտում», որպես «տարածաշրջանն ապակայունացնող սադրանք»։

Պակ Չինը բանակցություններ է անցկացրել նաև Ճապոնիայի իր պաշտոնակցի հետ։ Սեուլը և Տոկիոն դատապարտել են հրթիռի արձակումը և պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՖԻԴԵ․ 52-ամյա Անանդը վերադարձել է լավագույն տասնյակ
Հաջորդ հոդվածըATP. Լավագույն տասնյակ