‘Հարկատուների ցանկում «Գազպրոմ Արմենիա»-ն զբաղեցնում է առաջին տեղը’

1118

ՀՀ Ֆինանսների նախարարության հարկային տեսչության կողմից հրապարակված 2014 ֆինանսական տարվա ամիսների տվյալներով՝ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զբաղեցնում է առաջին տեղը: Նշված ժամանակահատվածում Ընկերության կողմից վճարվել է 42,812,641.0 հազար դրամ:

Հրապարակված ցանկում տեղ են գտել նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ դուստր ընկերությունները, այդ թվում ցանկի 17-րդ տեղում է գտնվում «Տրանսգազ» ՍՊԸ-ն` 5,027,223.6 հազար դրամ, 676-րդ տեղում «Ավտոգազ» ՍՊԸ-ն՝ 157,680.6 հազար դրամ, 749-րդ տեղում «Արմավիր Գազմաշ» ՍՊԸ-ն՝ 141,474.9 հազար դրամ և 809-րդ տեղում՝ «Կորպորատիվ տեխնոլոգիական կապի միջոցների և համակարգերի շահագործման և սպասարկման» ՍՊԸ՝ 131,156.9 հազար դրամ:

Հանձնարարության պայմանագրով աշխատող «Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերությունը զբաղեցնում է 105-րդ տեղը՝ 1,243,003.7 հազար դրամ:

Նշենք, որ «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ն հանդիսանում է դեպի Հայաստան ռուսական գազի միակ ներկրողը, ինչպես նաև`«Գազպրոմ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունը: 

Նախորդ հոդվածը‘Մարտի 1-ից ՌԴ քաղաքացիները կարող են մուտք գործել Ուկրաինա միայն արտասահմանյան անձնագրով’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ դատարան. Սերբիան Խորվաթիայում ցեղասպանություն չի իրականացրել’