‘«Հարսնաքարի» տանիքն այրվում է (լրացվում է)’

1100

Ինչպես քիչ առաջ տեղեկացրին iLur.am-ին, այժմ վառվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տանիքը:

Հավելյալ տեղեկություններ կհայտնենք ավելի ուշ:

Լրացում.

ԱԻՆ-ից iLur.am-ին հայտնում են, որ սեպտեմբերի 21-ին, ժամը 16.50-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ավան վարչական շրջանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տանիքում:

ԱԻՆ–ից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մենկել վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Մեր հարցին, թե կրակը մարվե՞լ է, պատասխանեց՝ դեռ ոչ:

Նախորդ հոդվածը‘Ինչպես էր ծնվում անկախությունը: Բացառիկ ֆոտոշարք’
Հաջորդ հոդվածը‘Վահե Էնֆիաջյան. «Հրապարակը» ակնհայտ սուտ է տպագրել ‘