‘Հարցում. Իվանիշվիլին Վրաստանի ամենաժողովրդական գործիչն է ‘

745

Վրաստանում նոյեմբերին Ազգային ժողովրդավարական ինստիտուտի անցկացրած հարցման արդյունքներով, վրաց քաղաքական գործիչների թվում ամենամեծ ժողովրդականությունը վայելում է ներկայիս վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:

Հարցվածների 80 տոկոսը հայտնել է, թե իրենց դուր է գալիս գործող վարչապետը, մինչդեռ, նախագահ Սաակաշվիլիին դրական են գնահատել հարցվածների 29 տոկոսը:

Ընդ որում, հարցվածների 63 տոկոսը հայտարարել է, թե Իվանիշվիլիի «Վրացական երազանք» դաշինքը ավելի գաղափարապես ավելի մոտ է իրենց,. Միեւնույն ժամանակ, Սաակաշվիլիի գլխավորած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը դրական գնահատական է տվել հարցվածների 10 տոկոսը:

Ըստ BBC-ի. Այս տվյալները կտրուկ տարբերվում են  հոկտեմբերի 1-ը կայացած խորհրդարանական ընտրություններից առաջ անցկացված հարցումների արդյունքներից:

2012-ի օգոստոսին Իվանիշվիլիի վարկանիշը կազմում էր 39%, այն դեպքում երբ Սաակաշվիլին վայելու էր 61%- համակրանքը:

Այս անգամ Իվանիշվիլիին իր ժղովրդականությամբ գերազանցում է միայն պատրիարք Եղիա 2-ը, որին դրական գնահատական են տվել հարցվածների 93 տոկոսը: Օգոստոսին նրա վարկանիշը կազմում էր 91%:

 

 

Նախորդ հոդվածը‘Դեկտեմբերի 24-ից կգործարկվեն նոր տեսախցիկներ (ցուցակ)’
Հաջորդ հոդվածը‘«Շախտյորն» իր երկրպագուներին հրավիրում է «աշխարհի վերջին օրը» դիմավորել ակումբի թանգարանում ‘