‘Հացի և մսի սպառումը նվազել է. Մամուլ’

1330

Այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում խոզի և տավարի մսի ներմուծումը Հայաստան, անցած տարվա համեմատ՝ նվազել է մոտ 1700 տոննայով կամ 14 տոկոսով։ Այդ նույն ընթացքում Հայաստանում մսի արտադրության ծավալը չի ավելացել։
Դա նշանակում է, որ մսի սպառումն, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ նվազել է մոտ 4 տոկոսով։ Ուշագրավ է, որ այդ ընթացքում մսի գնի կտրուկ փոփոխություն չի եղել։ Ուրեմն, մսի սպառման ծավալների նման փոփոխությունները կարող են պայմանավորված լինել երկու հիմնական հանգամանքով` բնակչության նվազում և բնակչության գնողունակության անկում։ Այս մասին գրում է «ՀԺ»-ն:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով՝ այս տարվա առաջին 9 ամսում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ մեկ տոկոսով նվազել է նաև հացի սպառումը, ինչն աննախադեպ ցուցանիշ է։ «Պաշտոնական վիճակագրությունը սովորաբար «դզում-փչում է» հացի և մսի սպառման ծավալների մասին տվյալները, քանի որ դրանք բնակչության թվի և կենսամակարդակի այլընտրանքային ցուցիչներ են։ Այլ կերպ ասած՝ վերը բերված ցուցանիշները արդեն «դզած-փչած» են, և իրական պատկերը, անկասկած, ավելի տխուր է»,–նշում է թերթը։

Նախորդ հոդվածը‘Մեկնարկում է ֆինանսական բուրգի գործով դատավարությունը. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘«Անվանական ստուգումներ»՝ ընտրակաշառք բաշխողների շրջանակում. Մամուլ’