‘Մեկնարկում է ֆինանսական բուրգի գործով դատավարությունը. Մամուլ’

1386

Վաղը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կմեկնարկի պաշտոնատար անձանց անուններն օգտագործելով՝ խոշոր չափերի գումարներ հափշտակելու կամ հայտնի ֆինանսական բուրգի գործով դատավարությունը (նախագահող դատավոր՝ Գագիկ Պողոսյան)։ Այս գործի շրջանակներում հիշատակվում են ոստիկանության նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնյաների անուններ։ Այս մասին գրում է «Ժողովուրդը» և հիշեցնում, որ Ա. Անդրեասյանին մեղադրանք է առաջադրվել Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի, Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի, վերջինիս որդու՝ Երևան քաղաքում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի անունները շահարկելու միջոցով տարբեր քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերով գումարներ և անշարժ գույք հափշտակելու համար։ «Ինչպես երևում է, բուրգի շատ անդամներ խնամքով շրջանցվել են նախաքննությունը վարող Հատուկ քննչական ծառայության կողմից»,–հավելում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’
Հաջորդ հոդվածը‘Հացի և մսի սպառումը նվազել է. Մամուլ’