‘ՀԲ. ԱՊՀ երկրների տնտեսական աճի տեմպերը կազմել են 2.4’

1042

Թուրքիայի և ԱՊՀ երկրների տնտեսությունները, որոնք ավելի քիչ կախում ունեն Եվրագոտուց, ցուցադրել են ավելի դանդաղ աճ: Այս մասին լրագրողներին հայտարարել են Համաշխարհային Բանկի ներկայացուցիչները, ՀԲ և ԱՄՀ 2013 թվականի տարեկան ժողովի շրջանակներում տեղի ունեցած ճեպազրույցում: Աղբյուրի համաձայն, 2009-2012 թվականներին Թուրքիայի և ԱՊՀ երկրների տնտեսությունների աճը կազմել է 4.4%, Կենտրոնական և Հարավ-Արևելյան Եվրոպայի երկրների 1.9% տնտեսական աճի համեմատ: 2013 թվականին կանխատեսվում է, որ ԱՊՀ երկրների տնտեսական աճը կհասնի 2.4%-ի, չնայած Ռուսաստանի տնտեսական աճի 1.8% դանդաղմանը: Թուրքիայի տնտեսությունն ընթացիկ տարում, ինչպես սպասվում է, կաճի 3.6%: 2014 թվականի համար Բանկը կանխատեսում է ԱՊՀ տնտեսությունների 3.5% աճ, ընդ որում, Ռուսաստանում աճը կկազմի 3.1%, իսկ Թուրքիայում` 3.5%: Ինչպես գտնում են ՀԲ փորձագետները, տնտեսական աճը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում, դանդաղելով համաշխարհային ֆինանսական և Եվրագոտու ճգնաժամերի հետևանքով, սկսել է վերականգնվել: Կանխատեսվում են աճի դանդաղ տեմպեր, որոնք 2013 թվականին կարող են կազմել 2.2% իսկ 2014 թվականին` 3.1%: Սակայն, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանը աշխարհի մյուս տարածաշրջանների համեմատ ցուցադրում է տնտեսության աճի վերականգնման ամենադանդաղ տեմպեր և պահպանում է խոցելիությունը ռիսկերի նկատմամբ, ինչը բնորոշ է արագ փոփոխվող գլոբալ տնտեսություններին: ՙԱյսօր մենք ունենք ինչպես լավ, այնպես էլ ցատ նորություններ՚,-հայտարարել է ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գծով փոխնախագահ Լորա Տակը: ՙԼավ նորությունը կայանում է նրանում, որ ճգնաժամի ռիսկը Եվրագոտում նվազում է, և Եվրոպան աստիճանաբար դուրս է գալիս ռեցեսիայից, ինչը ռեզոնանսային ազդեցություն է թողնում Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների վրա: Իսկ վատ նորությունը կայանում է նրանում, որ ի հայտ են գալիս նոր ֆինանսական ռիսկեր, այդ թվում նաև ԱՄՆ կողմից, և դրանք զսպում են տնտեսությունների` առանց այդ էլ անվստահ տնտեսական աճը՚: Առկա են նշաններ, որոնք ցուցադրում են տնտեսական աճի վերականգնումը, հատկապես Կենտրոնական և Հարավ-Արևելյան Եվրոպայում, ինչն ավելի վստահ աճ կապահովի նաև 2014 թվականին, երբ աճի տեմպերը, ինչպես սպասվում է, 2012 և 2013 թվականների թույլ աճի համեմատ կաճի երկու անգամ: 2012 թվականին Կենտրոնական և Հարավ-Արևելյան Եվրոպայում աճը կազմել է 0.8%, 2013 թվականին, ըստ գնահատականների, կկազմի 0.9%: 2014 թվականին այդ տարածաշրջանում տնտեսական աճը սպասվում է ՀՆԱ-ի 2% սահմաններում: Այնուամենայնիվ, ֆինանսական բնույթի նոր ռիսկերը, այդ թվում նաև ԱՄՆ կողմից, խոշընդոտում են Եվրոպական և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի տնտեսական աճի վերականգնմանը: Ընթացիկ տարվա մայիսին ԱՄՆ Դաշնային Պահուստային Համակարգի կողմից քանակային մեղմման ծրագիրը դադարեցնելուց հետո կապիտալի ներհոսքը դեպի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի զարգացող շուկաներ դանդաղեց, տոկոսային եկամուտը գնաց դեպի վերև, արժեթղթերի շուկաները կտրուկ գնացին դեպի ներքև, իսկ ազգային արժույթներն սկսեցին արժեզրկվել: Այս գործոները դիպան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի այն երկրներին, որտեղ մեծ է ընթացիկ գործառնությունների դեֆիցիտը, և որոնք խոցելի են կապիտալի ներհոսքի առջև, այդ թվում նաև դեպի Արևմտյան Բալկաններ, Հայաստան և Բելառուս: 

Նախորդ հոդվածը‘Քրիստինե Խանումյան. Քաղաքական մառազմը սահմաններ չունի, կամ՝ ես Զորի Բալայան անունով Արցախի հերոս չեմ ճանաչում ‘
Հաջորդ հոդվածը‘Դեղամիջոցների արտադրությունը Հայաստանում տարեկան կտրվածքով աճել է’