‘Հեղինե Բիշարյան. Հուսամ՝ 79 տարի հետո մի թիզ ազատ հող չի մնա ‘

1454

«Ցանկացած նորաստեղծ պետություն ունի բազմաթիվ խնդիրներ ու դժվարություններ, այժմ մենք կայացել ենք որպես անկախ պետություն՝ ունենալով նաև չլուծված խնդիրներ, որոնց համար դեռ ժամանակ է պետք»,- iLur.am-ի հետ զրույցում ասաց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը՝ համարելով, որ 21-ամյա անկախ Հայաստանի ձեռքբերումը հենց անկախությունն է: 

Հեղինե Բիշարյանը 100-ամյա անկախ Հայաստանը պատկերացնում է այսօրվա առաջատար ու հզոր երկրների շարքում, այն երկրների, ուր, ցավոք, այժմ ձգտում են մեկնել մեր քաղաքացիները:

«Հուսամ՝ 79 տարի հետո մի թիզ ազատ հող չի մնա, քանի որ տասնյակ միլիոնավոր հայեր կվերադառնան Հայաստան ու կշարունակեն ապրել իրենց հայրենիքում»,- եզրափակեց ՕԵԿ-ական պատգամավորը:

Նախորդ հոդվածը‘Արման Մուսինյան. Կերտելու ենք մեր երազած Հայաստանը ‘
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ը բավարարված չէ Ադրբեջանի և Հունգարիայի պարզաբանումներից ‘