‘Հենրիխ Մխիթարյանի հարցազրույցը «Շալկեի» դեմ դերբիում հաղթանակից հետո(տեսանյութ)’

915

Ներկայացնում ենք «Շալկե-04»-ի դեմ հանդիպումից հետո Հենրիխ Մխիթարյանի տված հարցազրույցը, որում հայ ֆուտբոլիստը նշում է դերբիում հաղթանակի կարևորության մասին և ասում է, որ «Բորուսիան» իր լավագույն խաղը ցուցադրեց ընթացիկ մրցաշրջանում:  Մխիթարյանը նաև շնորհակալություն է հայտնել թիմակիցներին և Իլքայ Գյունդողանին գոլային փոխանցման համար:  Հենրիխը նշել է, որ այժմ պետք է կենտրոնանալ Դրեզդենի «Դինամոյի» դեմ գավաթային խաղի մասին:  

Մխիթարյանը նաև խոսել է այն մասին, թե ինչպես են Օբամեյանգն ու Ռոյսը գոլը տոնել «Բեթմենի և Ռոբինի» դիմակներով. «Ուրախ եմ նրանց համար: Երկուսն էլ խելագար ֆուտբոլիստներ են և նման բաներ են անում: Հիանալի կլիներ, եթե յուրաքանչյուր խաղում նրանք գոլեր խփեն և այսպես տոնեն դրանք»: 

Նախորդ հոդվածը‘Դժվարանցանելի են Սոթք – Քարվաճառ և Վարդենիս-Գեղաքար ավտոճանապարհները’
Հաջորդ հոդվածը‘Ֆաբրեգաս. «Հիմա էլ ուզում եմ հաղթել պրեմիեր լիգայում»’