‘Հենրիխ Մխիթարյանն արդեն Մոսկվայում է եւ այսօր կժամանի Լիվերպուլ. ИТАР- ТАСС’

1013

Հայաստանի հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր Երեւան-Մոսկվա-Լոնդոն չվերթով կժամանի Լոնդոն, որտեղից էլ կմեկնի Լիվերպուլ՝ տեղի համանուն ակումբում բուժզննում անցնելու համար:

Երեւան-Մոսկվա չվերթը մի փոքր ուշացումով Երեւանից կայացել է առավոտկան 08:27-ին: Մոսկվայում ինքնաթիռը վայրէջք է կատարել «Դոմոդեդովո» օդանավակայանում՝ ժամը 11:00-ին: Այդ մասին տեղեկացնում է ИТАР- ТАСС-ը՝ հղում անելով «Շախտյորի» եւ «Զվարթնոց» օդանավակայանի իր աղբյուրներին:

Պաշտոնապես «Լիվերպուլը» Մխիթարյանի հետ պայմանագիր կնքելու մասին կհայտարարի մոտակա 2-3 օրվա ընթացքում: Տրանսֆերի արժեքը կազմում է 22 միլիոն ֆունտ:

Նախորդ հոդվածը‘Սփյուռքի նախարարությունը քեֆերի վրա ավելի քան 1,5 միլիոն դրամ է ծախսել’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այցելել է Բեռլին’