‘Հենրիխ Մխիթարյան. «Ես կանեմ ինձանից կախված ամեն ինչ ձեզանից յուրաքանչյուրին երջանկացնելու համար»’

894

Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով ազդրի մկանային վնասվածքի պատճառով 6 շաբաթ հանդես չի գա, շնորհակալություն է հայտնել երկրպագուներին աջակցության համար և համոզմունք է արտահայտել, որ 2015 թվականի ընթացքում իր թիմն ավելի հաջող է հանդես գալու:

«Սիրելի՛ ընկերներ, շնորհակալ եմ ջերմ մաղթանքների համար: Հույս ունեմ` վնասվածքից հետո ավելի ուժեղ կլինեմ: Ես համոզված եմ` 2015 թվականը մեր ակումբի համար հաջող տարի է լինելու, և ես կանեմ ինձանից կախված ամեն ինչ ձեզանից յուրաքանչյուրին երջանկացնելու համար»,-գրել է Մխիթարյանը Twitter-ի իր պաշտոնական էջում: 

Հիշեցնենք, որ Գերմանիայի ընթացիկ առաջնության 15-րդ տուրից հետո «Բորուսսիան» ունի 14 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնականը, իսկ Չեմպիոնների լիգայում դուրս է եկել 1/8 երափակիչ փուլ:

Նախորդ հոդվածը‘Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ մերկասառույց է և մառախուղ’
Հաջորդ հոդվածը‘Պիկեն պատմել է իր որդուն վերաբերող զարմանալի փաստի մասին’