‘Հենրիխ Մխիթարյան. Ցանկանում եմ հեռանալ «Շախտյորից»’

1516

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ այս մրցաշրջանի ավարտից հետո ցանկանում է հեռանալ Դոնեցկի «Շախտյորից»:

«Յուրաքանչյուր ֆուտբոլիստ երազում է խաղալ աշխարհի ուժեղագույն ակումբում: Ես կանեմ ամեն հնարավորը, որպեսզի այս ամռանը տեղափոխվեմ այլ ակումբ: Եթե դու լավ ես խաղում ու քեզ հետեւում են, ապա տեղափոխությունն այլ ակումբ միշտ քայլ առաջ է»,- Մխիթարյանի խոսքն է մեջբերում Sports.ru-ն:

Թե կոնկրետ որ թիմ կարող է տեղափոխվել, Մխիթարյանը չի նշել:

Նշենք, որ այս մրցաշրջանում Մխիթարյանը 19 գոլով գլխավորում է Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը

Նախորդ հոդվածը‘Բրյուսելը կոչ է անում Երեւանին՝ լիարժեք կերպով հետաքննել մարտի 1-ի սպանությունները’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյանը իր ուզած հեղափոխությունը չի տեսնում Ազատության հրապարակում’