‘Հեն ա, Շմայսն էլ վկա. Մանվել Գրիգորյանը` ԱԺ ամբիոնից. Տեսանյութ, թարմացված’

2025

ԱԺ արտահերթ նիստում ներկայացվել է ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի հեղինակած «Երկրապահ կամավորականների կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը:

Ինչպես հայտնում է Yerkir.am-ը, ուշագրավ է, որ գեներալ պատգամավորի «խաթեր»  համար ԱԺ-ում են Սամվել Ալեքսանյանը, Մհեր Սեդրակյանը, Առաքել Մովսիսյանը, Սեյրան Սարոյանը, Նահապետ Գեւորգյանը, ովքեր մշտապես լքում են ԱԺ դահլիճը առավոտյան քվեարկություններից հետո:

Այս պահին ելույթ է ունենում Մանվել Գրիգորյանը, դա ԱԺ-ում մեծ աժիոտաժ է առաջացրել: Ելույթը բավականին ուշագրավ է: Գեներալ-պատգամավորն իր խոսքն առավել պատկերավոր դարձնելու համար, որպես վկա, մատնացույց արեց ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանին. «Հեն ա, Շմայսն էլ վկա»: Գեներալն այնքան էր տարվել իր ելույթով, որ անգամ չէր ուզում նստել: Միայն երբ ԱԺ նախագահը հայտարարեց, որ ժամանակն ավարտել է, որ պետք չէ օրակարգը խախտել, Մանվել Գրիգորյանը տեղի տվեց` հայտարարելով. «Լավ քո խաթեր եմ գնում»:

Նախորդ հոդվածը‘Կիմ Չեն Ինը որոշել է օգտվել Հիտլերի փորձից’
Հաջորդ հոդվածը‘Հ. Աբրահամյանը՝ Սարոյանին. «Չեմ ընդունում անհարգալից վերաբերմունքը» (տեսանյութ)’