‘Հերմինե Նաղդալյանը գող և ավազակ է (տեսանյութ)’

2039

Մայրաքաղաքի Գևորգ Չաուշ փողոցի 14.3 շենքի բնակիչները երեկ բողոքի ակցիա են անցկացրել նախագահական նստավայրի դիմաց: Վերջիններս հավաքվել էին Բաղրամյան 26-ի դիմաց, որպեսզի բարձրաձայնեն իրենց խնդիրը: Բնակիչները ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել են, որ խնդիրը շուրջ չորրորդ տարին է` լուծում չի ստանում: Շենքի բնակիչները հայտնել են, որ թաղամասում հիշյալ շենքը կառուցվել է իրենց համար, իրենք ստացել են անգամ բնակարանների սեփականաշնորհման վկայագրերը, սակայն երբ փորձել են տեղափոխվել նորակառույցներ, հայտնի է դարձել, որ բնակարանների մեծ մասն արդեն սեփականատեր ունի: «Պարզվում է, որ այդ բնակարանները ձեռք է բերել ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը: Ի՞նչ է ուզում, ինքը բազմել է գահին, հիմա էլ մեզ փողոց են շպրտել»,- ասել են բնակիչները: Հարցը բնակիչները վիճարկել են նաև դատարանում, սակայն գործը չեն շահել:

«Հերմինե Նաղդալյանը գող և ավազակ է, բա ինքը մայր է կոչվում, ինչ ա իրա երեխաները երեխաներ են, մերը՝ ո՞չ»,- ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում նշել են բնակիչները: Նրանք դիմում- նամակ են փորձել հանձնել նախագահի աշխատակազմի վերահսկողության ծառայությանը: Նախագահականի մոտ հավաքված ոստիկանները, սակայն, բնակիչներին Բաղրամյան 26-ին մոտենալ արգելել են: «Սերժ Սարգսյանը մի՞թե չգիտի մեր խնդրի մասին, մի կնոջ վրա չի կարո՞ղ: Թող մեր տները տան մեզ»,- ասել են բնակիչները:

Նախորդ հոդվածը‘Է.Շարմազանովը Տ.Ուրիխանյանին. Վիրավորանքներով խոսում են նրանք, ովքեր որ փաստերից զուրկ են (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Մուրսիի հակառակորդները Կահիրեում հրկիզել են « Եղբայր մահմեդականների» կենտրոնակայանը’