‘Մուրսիի հակառակորդները Կահիրեում հրկիզել են « Եղբայր մահմեդականների» կենտրոնակայանը’

881

Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի հակառակորդներն անցած գիշեր հրկիզել են  «Եղբայր մահմեդականներ» շարժման կենտրոնակայանը Կահիրեում, հաղորդում է ИТАР-ТАСС-ը : Ինչպես հաղորդել է իսլամիստների պաշտոնական ներկայացուցիչ Մուհմուդ Գազլյանը, շարժման գրասենյակը հարձակման է ենթարկվել այն բանից անմիջապես հետո, երբ պետության ղեկավարն ավարտել է իր ուղերձը ժողովրդին: Պաշտոնական ներկայացուցչի խոսքերով՝ դեպքին ականատես են եղել ուժային կառույցների բազմաթիվ ներկայացուցիչներ, սակայն նրանք չեն էլ փորձել խանգարել ցուցարարներին:

Բացի այդ՝ իսլամիստների հակառակորդները Կահիրեում ավերել են «Եղբայրների» ևս երկու ներկայացուցչություն, դրանցից մեկը նույնպես հրկիզել են:

Մինչ այդ Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին երկրում ծագած ճգնաժամը հաղթահարելու նպատակով ազգային երկխոսություն է առաջարկել իր ընդդիմադիրներին։

Ըստ Եգիպտոսի նախագահի` շաբաթ օրը կայանալիք հանդիպումից հետո շատ հարցեր կպարզվեն։

Մուրսին նաեւ ասել է, որ դեկտեմբերի 15-ին նախատեսված սահմանադրական հանրաքվեն կընթանա այնպես, ինչպես ծրագրվել է։

Նախորդ հոդվածը‘Հերմինե Նաղդալյանը գող և ավազակ է (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Հայոց պատմություն» դասագրքում կեղծվել է 1988-ից ի վեր ամբողջ պատմությունը’