‘Հզոր Արգենտինան ընդդեմ փոքր Շվեյցարիայի’

871

1/8-րդ եզրափակիչ, հուլիսի 1, ժամը՝20.00, «Արենա Կորինտիանս» մարզադաշտ

Գլխավոր մրցավար՝ Յունաս Էրիկսոն

Մրցավարի оգականեր՝ Մաթիաս Կլասենիուս, Դանիել Վերմարկ

Պահեստային մրցավար՝ Սվեյն Մոեն

Արգենտինայի հավաքականը թեև խմբային փուլում  հավաքել է առավելագույն քանակով  միավորներ, բայց «Ալբիսելեստե»-ի խաղային մակարդակը շատերին է հիասթափեցրել: Այս ընտրանիում  կան բավականաչափ բարձրակարգ հարձակվողներ, այնուհանդերձ, Ալեխանդրո Սաբելյայի թիմը չկարողացավ ցույց տալ տպավորիչ խաղ՝ Մեսսի  գրեթե բոլոր խաղերը հաղթելով Մեսսի շնորհիվ: Լրիվ հավանական է, որ հարավամերիկացիները, որոնք նպատակ ունեն եզրափակիչ դուրս գալու, դեռ չեն оգտագործել իրենց բոլոր հաղթաթղթերը: 

 

Արգենտինային քառորդ եզրափակիչ գուրս գալուն կարող է խանգարել Շվեյցարիայի հավաքականը, որը դժվարությամբ առաջ անցավ մյուս հարավամերիկյան թիմից՝ Էկվադորից: Оտմար Հիցֆելդի թիմը միշտ էլ աչքի է ընկել իր հուսալի  պաշտպանությամբ, սակայն Սթիվ ֆոն Բերգենի  վնասվածքը  կարող է լուրջ խնդիր դառնալ եվրոպական թիմի համար: Առանց նրա  Scweizer Nati-ին  5 գոլ է ստացել Ֆրանսիայից, թեև երեքգույնանիները կարող էին ավելի շատ գոլեր խփել: Իր պարտականությունները լավ չկատարեց նաև Ֆիլիպ Սանդերոսը, որը Հոնդուրասի հետ խաղում պահեստայինների նստարանին էր:

Այս խաղը կարող է վերջինը լինել վաստակաշատ, տիտղոսակիր մարզիչ Оտմար Հիցվելդի կարիերայում: Ճանաճչված մարզիչը հայտարարել է, որ ֆուտբոլում իր ճանապարհը կավարտվի այս առաջնությանից հետո:

Արգենտինացիների կազմում չի լինիՍերխիո Ագուերոն, որը վնասվածքների պատճառով դժվարանում է խաղալ: Շվեյցարիայի հավաքականը վնասվածքների պատճառով լքել է Մարիո Գավրանովիչը: ՝Զգուշացման դեպքում  հաջորդ խաղը հավաքակնում բաց կթողնեն Մարկոս Ռոխոն ր Յոհան Ջուրուն:

Ինչ են ասում

 Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեխանդրո Սաբելյա.  «Մեսսին Մունդիալում խաղում է շատ տպավորիչ  ֆուտբոլ: Հենց այդ էլ մենք ՝բոլորս սպասում էին նրանից: Այս ֆուտբոլիստ մեզ համար շատ կարևոր է, այնքան, որքան իր ժամանակին կարևոր էր Մարադոնան»:

 

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսի, « Հիանալի է, որ մենք դուրս եկանք  1/8 եզրափակիչ, բայց սրանով Աշխարհի առաջնությունը միայն սկսվում է: Պետք է շատ ավելին անել»:

Շվեյցարիայի հավաքականի մարզիչ Оտմար Հիցֆելդ. «Երբ ես պատրաստվում եմ խաղին, միշտ մտածում եմ, որ դրանից հետո  նոր խաղ կլինի: Չեմ կարծում, որ իմ մարզչական կարիերան այսоր կավարտվի: Իհարկե, այս խաղն առանձնահատուկ է. չէ որ մեն հակամարտության մեջ ենք մտնելու աշխարհի կրկնակի չեմպիոնի հետ և դա Շվեյցարիայի ֆուտբոլի համար պատմական փաստ է:Ես զգում եմ նաև, որ ֆուտբոլիստները սովորականից ավելի լարված են»:

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսի, « Հիանալի է, որ մենք դուրս եկանք  1/8 եզրափակիչ, բայց սրանով Աշխարհի առաջնությունը միայն սկսվում է: Պետք է շատ ավելին անել»:

Նախորդ հոդվածը‘Գերմանացի Մարտին Շուլցը կրկին կգլխավորի Եվրախորհրդարանը’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ կոնգրեսական. Որքանո՞վ պետք է ավելանա սառեցված հակամարտությունների թիվը, որպեսզի աշխարհը հասունանա’