‘Հզոր պայթյուն Քաբուլում’

919

Այսօր առավոտյան հզոր պայթյուն է որոտացել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում, հաղորդում է Reuters գործակալությունը: Ինչպես տեղեկացրել են Աֆղանստանի պաշտպանության նախարարությունից, պայթյունը որոտացել է այդ գերատեսչության շենքի մերձակայքում: Ականատեսները հաղորդում են  նաև քաղաքի կենտրոնում փոխհրաձգության մասին, ավելացնում է France-Presse գործակալությունը: Զոհվածների կամ վիրավորների մասին առայժմ ոչինչ հայտնի չէ: Միջադեպը տեղի է ունեցել ԱՄՆ պաշտպանության նախարար Չաք Հեյգելի այցի ժամանակ, նշում է գործակալությունը և հավելում, որ Հեյգելը պայթյունի ժամանակ այդ վայրում չի եղել:

Հիշեցնենք, որ հունվարին Քաբուլի արևմտյան հատվածում ահաբեկիչները հարձակում էին գործել ճանապարհային ոստիկանության վարչության շենքի վրա, ինչի արդյունքում զոհվել էր վեց մարդ: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել էր «Թալիբան» շարժումը:

Նախորդ հոդվածը‘Այսօր՝ մարտի 9-ին սպասվող իրադարձությունները’
Հաջորդ հոդվածը‘Հարավային Դաքոթայում ուսուցիչներին թույլատրվել է զինվել’