‘ՀԷՑ-ին տալու համար բյուջեում գումար կճարվի. «ՉԻ»’

1345

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. Բանից պարզվում էˋ Սերժ Սարգսյանը վարչապետին հանձնարարել է էլեկտրաէներգիյաի թանկացման հետևանքները մեղմելու ուղիներ գտնել, նա էլ իր հերթին պատրաստվում է շուրջ 105 հազար անապահով ընտանիքների ընտանեկան նպաստի չափն ավելացնել:

«ՉԻ». Լավ է, իհարկե, որ սոցիալապես անապահով 105 հազար ընտանիքներ գոնե ինչ-որ փոխհատուցում կստանան, բայց այդ փոխհատուցումը, փաստորեն, ՀՀ բյուջեից մտնելու է ուղիղ ռուսական ընկերությունների գրպանը: Այսինքն, մի քանի ամիս առաջ, երբ սոցիալապես անապահով ընտանիքները կարող էին այդ լրացուցիչ մի քանի հազար դրամով հաց առնել, գումար չէր ճարվում, իսկ հիմա, երբ հաց առնելու փոխարեն ՀԷՑ-ին են տալուˋ ճարվում  է:

Ի դեպ, հետաքրքիր էˋ ո՞վ է հաշվել, որ Հայաստանում հենց 105 հազար անապահով ընտանիք կա: Եվ արդյո՞ք որևէ հաշվարկ արվել է, թե էլեկտրաէներգիայի թանկանալուց հետո քանի տոկոսով է մեծանալու այդ 105 հազարը: Մանավանդ, որ էլեկտրաէներգիայի թանկանալուց հետո, թանկանալու է համարյա ամեն ինչ: Մինչդեռ փոխհատուցումը, ինչպես հասկացանք, միայն հոսանքի «մոմենտով» է տրվելու:

Նախորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանը վերաբացելու է արտեզյան ջրերի հորատանցքերը’
Հաջորդ հոդվածը‘«Երևան ՋԷԿ»-ը Վրաստանից Հայաստան ներմուծած Էլեկտրաէներգիան չի հայտարարագրել․ «Ժողովուրդ»’