‘«Երևան ՋԷԿ»-ը Վրաստանից Հայաստան ներմուծած Էլեկտրաէներգիան չի հայտարարագրել․ «Ժողովուրդ»’

1604

«Ժողովուրդը» գրում է․«Վերջին օրերին հասարակության ուշադրության կենտրոնում է գտնվում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման թեման: Ու որքան փորփրում ենք այդ ոլորտը, այնքան ուշագրավ փաստեր են ի հայտ գալիս:

 «ժողովուրդ»-ը պարզեց, որ աննախադեպ ծավալների կոռուպցիոն ռիսկեր կան նույն այդ էլեկտրաէներգիա արտադրող կառույցներում: Այսպես. «Երևան ՋԷԿ» ՓԲ ընկերության տնօրեն Հովակիմ Հովհաննիսյանի կողմից ապրիլի 30-ին ընկերության անունով Վրաստանի Հանրապետությունից Հայաստան ներմուծած 63 990 953 ԿՎՏ/Ժ Էլեկտրաէներգիան չի հայտարարագրվել: Սակայն նրա կողմից թույլ տրված այդ օրինախախտման համար ՀՀ կառավարությունը` ՊԵԿ-ի ձեռամբ, տօրենին  տուգանել է ընդամենը 50.000 դրամով»:

Սա դեռ ամենը չէ, 2014թ. հուլիսի 23-ին նույն «Երևան ՋԷԿ» ՓԲԸ-ի տնօրեն Հովակիմ Հովհաննիսյանը Իրանի Իսլամական հանրապետությունից Հայաստան է ներմուծել 39.870.860 մ3 գազ, որի մասին ևս հայտարարագիր չի ներկայացրել՝ ՊԵԿ-ի կողմից տուգանվելով հերթական 50.000 դրամով:

Նկատենք, որ սա «Երևան ՋԷԿ»-ի ավանդական գործելաոճն է դարձել. 2013 թ.-ի հոկտեմբերին  Հովակիմ Հովհաննիսյանը ԻԻՀ-ից ներմուծել է 31 406 883 մ3 գազ, որը չի հայտարարագրել:

Արդյունքում ստացվում է, որ 11 մլն դոլար արժողությամբ գործարքի գնալիս Հ. Հովհաննիսյանը հայտարարագիր չի ներկայացնում մաքսային մարմին, իսկ այս մասշտաբի գործարքի համար ենթադրվում է, որ պետք է խոշոր տուգանքի ենթարկվեր: Սակայն նրան տուգանել են ընդամենը 50 000 դրամով:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նախորդ հոդվածը‘ՀԷՑ-ին տալու համար բյուջեում գումար կճարվի. «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘1988-ի արխիվային փաստաթղթերը և Ա. Գեղամյանի այսօրվա խայտառակ առաքելությունը’