‘Հիդինկը կոչ է արել հալածանքներ չսկսել Կոստայի դեմ’

1128

«Չելսիի» մարզիչ Գուս Հիդինկը հույս ունի, որ Դիեգո Կոստան կխուսափի զանգվածային հալածանքից, ինչին բախվեց «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսն Անգլիայում:

«Լիվերպուլից» հեռանալու եւ «Նոու Կամպ» տեղափոխվելու որոշումը բացատրելով Սուարեսը բազմիցս մատնացույց էր անում իր հանդեպ մամուլի բացասական վերաբերմունքը: Դա հատկապես վառ դրսեւորվեց «Չելսիի» պաշտպան Բրանիսլավ Իվանովիչին կծելուց հետո:

Հիդինկը հույս ունի, որ Կոստան կխուսափի նույնատիպ վիճակից այն միջադեպից հետո, որտեղ իսպանացին փորձեց «համտեսել» «Էվերտոնի» կիսապաշտպան Գարեթ Բերրիի պարանոցը:

«Դիեգոն սխալ է թույլ տվել, բայց շատ հեշտ է հարձակվել մի մարդու վրա, ում բացարձակապես չեք ճանաչում: Շատ հեշտ է խմբեր հավաքել եւ ինչ-որ մեկի հանդեպ հալածանք կազմակերպել: Ես կվերլուծեմ նրա արարքը, բայց հետո կփորձեմ նրան պաշտպանել հարձակումներից»,- ասել է Հիդինկը:

Նախորդ հոդվածը‘Կապելո. «Բավարիային» հաղթելու համար «Յուվենտուսը» պետք է իր գլխից բարձր թռչի’
Հաջորդ հոդվածը‘Ստոիչկով. ««Ռեալ»-ը խնդիրներ կունենա այնքան ժամանակ, որքան երկարաձգվի Մեսսիի դարաշրջանը»’