‘Հիդինկ. «Տպավորություն ունեմ, թե ԱՊԼ-ում տրամադրված են Կոստայի դեմ»’

1378

«Չելսիի» գլխավոր մարզիչ Գուս Հիդինկը մեկնաբանել է թիմի հարձակվող Դիեգո Կոստայի հետ կապված միջադեպը, որը տեղի էր ունեցել Անգլիայի գավաթի 1/4 եզրափակչի՝ «Էվերթոնի» դեմ արտագնա խաղի ժամանակ (0:2)։ Կոստան երկրորդ դեղին քարտն էր ստացել մրցակցի կիսապաշտպան Գարեթ Բարրիի հետ ընդհարման արդյունքում։ Լրատվամիջոցները դրվագի կրկնապատկերից ենթադրել էին, որ Կոստան կծել է Բարրիին, բայց երկու ֆուտբոլիստներն էլ հերքում են այդ տեղեկությունը։ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան այս շաբաթ գործ է բացել Կոստայի առնչությամբ։

-Բարրին շատ լավ հայտարարություն արեց՝ ասելով, որ Կոստան իրեն չի կծել։ Եթե նրանք չկարողանան ապացուցել կծելու փաստը, ապա ընդունակ են ինչ-որ այլ բան մտածելու։ Ես խոսում եմ ՖԱ-ի աստիճանավորների մասին։ Մրցակիցները գիտեն մրցավարների շրջանում Կոստայի հեղինակության մասին և փորձում են օգտագործել դա։

Ես չեմ կարող երաշխավորել, որ Դիեգոն ստիպված չի լինի պատասխան տալու սադրանքի համար, բայց երբեմն ինձ թվում է, որ ղեկավարությունն ի սկզբանե նրա դեմ է տրամադրված, և դա ինձ ամենևին դուր չի գալիս,-հայտարարել է Հիդինկը։

Նախորդ հոդվածը‘Մանչինի. «Անգլիայի Պրեմիեր լիգան աշխարհի լավագույն առաջնությունն է»’
Հաջորդ հոդվածը‘«Սաութհեմփթոն»-«Լիվերպուլ»՝ 3:2. (տեսանյութ)’