‘Հիլարի Քլինթոնի «Դժվարին այլընտրանքները»’

892

Հիլարի Քլինթոնի «Դժվարին այլընտրանքներ» հուշագորությունը վաճառքի է դուրս եկել: ԱՄՆ նախկին առաջին տիկինը և նախկին պետքարտուղարը պատմում է երկրի արտաքին քաղաքականության իր տեսլականի, ինչպես նաև Բարաք Օբամայի վարչակազմում աշխատելու մասին: Քլինթոնի՝ գիրքը ներկայացնելու նպատակով տարբեր քաղաքներ կատարած ուղևորությունները, դիտորդների կարծիքով՝ կօգնեն նրան որոշում կայացնել 2016 թ. նախագահական ընտրությոններին մասնակցելու վերաբերյալ:

Քլինտոնն ինքը ամերիկյան մամուլին տված հարցազրույցում ասել է. «Ես որոշում կկայացնեմ այն ժամանակ, երբ զգամ, որ եկել է դրա ժամանակը: Իսկ առայժմ ուզում եմ ապրել այս մի տարին, շրջագայել երկրում, օգնել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում, հետո նոր գնահատել իմ բոլոր պլյուսներն ու մինուսները»:

Քլինթոնը բազմաթիվ երկրպագուներ ունի կանանց շրջանում, որոնք ուզում են նրան տեսնել որպես առաջին կին նախագահ: Նրանցից մեկը Իլինոյս նահանգում հատուկ երեկույթ է կազմակերպել, որտեղ հավաքվել են Հիլարիի երկրպագու կանայք: «Կարծում եմ՝ Հիլարին աշխատելու «հիվանդ» է: Նա անընդհատ պատրաստ է աշխատել, աշխատել ու էլի աշխատել: Նա ամենուր է… Նրան հարգում են: Բացի այդ՝ նա փորձ ունի»:

Վերջին հարցումների արդյուքներով՝ Քլինթոնի վարկանիշը բավական բարձր է: Իսկ իր հուշագրության շնորհանդեսի այս կամպանիան դիտորդները համարում են նախագահական քարոզարշավին վայել քայլ: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Իսրայելի նոր նախագահը՝ Ռեուվեն Ռիվլին’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայի առողջապահության նախարարությունը հաղորդում է 210 զոհերի մասին’