‘Հիշեցում. Թիվ 35 դպրոցի տնօրենը Տարոն Մարգարյան է քարոզում դպրոցում. Տեսանյութ’

3891

Այս տեսանյութը մեր կայքի լրագրողը տեսանկարահանել է այսօր՝ Երեւանի Էրեբունի համայնքի թիվ 35 դպրոցում: Խոսող մարդը դպրոցի տնօրեն Ասատուր Սարյանն է: Նա այսօր դպրոցում սովորող աշակերտների ծնողներին կանչել էր հանդիպման, եւ բնականաբար, սույն պարոնը պետք է խոսեր ընտրություններից: Թիվ 35 դպրոցի տնօրենը, փաստորեն, դուրս գալով իր լիազորություններից, նախընտրական քարոզչություն է իրականացրել դպրոցում, բնականաբար գովացել Տարոն Մարգարյանին, եւ քաղաքական հայտարարություններ արել ոչ իշխանական ուժերի հասցեին: Հուսանք, որ այս տեսանյութից հետո ԿԳ ՀՀԿ-ական նախարար Արմեն Աշոտյանը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ եւ կանի օրենքից բխող բոլոր քալյերը: Առավել եւս, որ դպրոցում ապօրինի քաղաքական քարոզչություն իրականացնելու տեսանյութը առկա է: 

Նախորդ հոդվածը‘Հիշեցում. Ավանի թաղապետը իր ունեցվածքով փորձում է ետ չմնալ Տարոն Մարգարյանից. Փաստաթղթեր ‘
Հաջորդ հոդվածը‘Հիշեցում. Քաղաքապետարանի շռայլությունը. Ամեն կամարանցումի գունազարդման համար ծախսվել է մոտ 3200$ (տեսանյութ)’