‘Հիշեցում. Թոխմախի Մհերի գործազուրկ որդին $500 հազար ու Երեւանում 5,16 հեկտար հողամաս ունի (լուսանկարներ)’

2557

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երևանի ավագանու ընտրություններում Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակում են հայտնվել հայտնի պաշտոնյաների որդիներ ու նրանց հետ բարեկամական կապեր ունեցող անձանցից մինչև պատգամավորների օգնականներ:

iLur.am-ն ուսումնասիրել է ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) որդու՝ Դավիթ Սեդրակյանի՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած գույքի ու եկամուտների հայտարարագիրը: Նա ընգրկված է Երեւանի ավագանու ընտրություններին ՀՀԿ ցուցակում:  Դավիթ Սեդրակյանը 28 տարեկան է, չի աշխատում, ամուսնացած չէ, սակայն, ուշադրություն, հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 200 միլիոն դրամ (շուրջ կես միլիոն դոլար):

Բացի այդ, պատգամավորի որդին հայտարարագրել է ընդհանուր 5,16 հեկտար մակերեսով 7 հողամաս Երևանում, հիմնականում՝ Էրեբունիում, Ծաղկաձորում և միանձնյա սեփականության ևս 5 շինություն:  

Սա, ընդգծենք, պաշտոնական հայտարարագրով գործազուրկ Դավիթ Մհերի Սեդրակյանի ունեցվածքն է: Հայտնի է նաեւ, որ 28-ամյա գործազուրկը երթեւեկում է առնվազն 400 հազար դոլար արժողությամբ Rolls-Royce Pahntom մսկնիշի ավտոմեքենայով, որը, ինչպես տեսնում ենք, ընդգրկված չէ նրա գույքի հայտարարագրում:   

 

Նախորդ հոդվածը‘Քաղաքացին մեղադրում է ճարտարապետներին՝ Երևան քաղաքի գոյությանը վերջ տալու համար’
Հաջորդ հոդվածը‘Հիշեցում. Քաղաքապետարանը չգիտի, թե ինչպես է ծախսվել «օդի աղտոտման դեմ պայքարի» համար տրված 41 միլիոնը’