‘ՀՀԿ-ն, մեծ հաշվով, ուժային կառույց է: Ինչպես ցանկացած հանցախումբ. «ՉԻ»’

1949

«Չորրորդ իշխանությունը» լուր-մեկնաբանություն խորագրի ներքո գրում է.

Անդրադառնալով Տիգրան Սարգսյանի հրաժարականի պահանջի թեմային՝ հանրապետական պատգամավոր Առաքել Մովսիսյանը հայտարարել է, թե «ոնց մեր ուժային կուսակցությունը որոշի՝ այդպես էլ կլինի»:

«ՉԻ» — Հետաքրքիր է՝ ի՞նչ է նկատի ունեցել Առաքել Մովսիսյանը (նույն ինքը՝ Շմայսը) «ուժային կուսակցություն» ասելով: Երևի նկատի է ունեցել, որ իրենց կուսակցությունը «սաղին տփում ա»: Չնայած՝ եթե հարցին նայենք «ճշտով», ապա միայն բանակի հաշվին «սաղին տփողների» մասին հեչ լավ բան չեն ասում, հակառակը՝ փիս-փիս բաներ են ասում: Համ էլ՝ որոշողը «ուժային կուսակցությունը» չի, Սերժ Սարգսյանն է, իսկ նրան ամենամեծ ցանկության դեպքում անգամ «ուժային մարդ» չես անվանի:

Մի հարցում, իհարկե, Առաքել Մովսիսյանը իրավացի է՝ ՀՀԿ-ն, մեծ հաշվով, ուժային կառույց է: Ինչպես  ցանկացած հանցախումբ: Իսկ ՀՀ օրենքներով, ինչպես հայտնի է, ուժային կառույցներին արգելվում է զբաղվել քաղաքականությամբ: Այլ հարց է, որ այդ արգելքը կարելի է պարտադրել միայն ուժի կիրառմամբ, որովհետև «ուժային կուսակցություն» ՀՀԿ-ն այլ լեզու պարզապես չի հասկանում:

Նախորդ հոդվածը‘Բանակում չծառայած Տարոն Մարգարյանը՝ ԵԿՄ նախագահության անդամ’
Հաջորդ հոդվածը‘Մովսես Հակոբյան. Հակառակորդի նպատակն է վնաս հասցնել մեր զորքերին ‘