‘Մովսես Հակոբյան. Հակառակորդի նպատակն է վնաս հասցնել մեր զորքերին ‘

950

Ադրբեջանական կողմի բոլոր դիվերսիաներն ու հարձակումները կկասեցվեն: Այդ մասին ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:

«Հակառակորդի նպատակն ակնհայտ է. վնաս հասցնել մեր զորքերին, ապակայունացնել իրավիճակը շփման գծում և դիվերսիաների օգնությամբ տեղեկություններ ստանալ մեր ստորաբաժանումների տեղակայման մասին: Սակայն հակառակորդի գործողությունները համարժեք պատասխան են ստանում մեր կողմից», — ասել է Հակոբյանը: Ընդ որում նա դժվարացել է պատասխանել այն հարցին, թե ադրբեջանական կողմն ինչո՞ւ է հրադադարի ռեժիմը խախտում Օլիմպիական հրադադարի շրջանում:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերին կոչ էին արել պահպանել հրադադարի ռեժիմը Սոչիի Օլիմպիական խաղերի շրջանում: 

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ-ն, մեծ հաշվով, ուժային կառույց է: Ինչպես ցանկացած հանցախումբ. «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘Թարս «խիյար» եւ «եկել ես ստեղ, որ ի՞նչ անես» ադրբեջանական ձեւով’