‘ՀՀԿ-ն տապալեց արտահերթ նիստը. ԱԺ դիմաց ցուցարարների թիվը շատանում է (ֆոտոշարք)’

2990

Ազգային ժողովում իշխող ՀՀԿ խմբակցությունը տապալեց ընդդիմության նախաձեռնած արտահերթ նիստը` չներկայանալով նիստերի դահլիճ:

Հիշեցնենք, որ ՀՅԴ, ՀԱԿ, «Ժառանգութուն» եւ ԲՀԿ խմբակցությունների նախաձեռնությամբ այսօր հրավիրվել էր արտահերթ նիստ` քննարկելու պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառումը մեկ տարով հետաձգող օրինագիծը:

ԱԺ շենքի դիմաց այս ընթացքում բողոքի ցույց է տեղի ունենում: մի քանի հարյուր ցուցարարներ ԱԺ Դեմիրճյան փողոցի մուտքի մոտից  երթով շարժվեցն դեպի կենտրոնական մուտք: Ցուցարարների թիվը մեծանում է:

Ցուցարարները հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներ են, հաշվապահներ, իրավաբաններ:

Նրանք հիմնականում միջինից բարձր վարձատրվող մասնագետներ են եւ դժգոհում են կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր ներդրումից:

«Ամբողջ աշխարհում այս համակարգը կամավորության հիմքի վրա է, ինչու՞ պետք է պարտադիր լինի: Իմ աշխատավարձն է, իմ թոշակը, կուզեմ` կվճարեմ, կուզեմ` չեմ վճարի», — iLur.am-ի հետ զրույցում ասաց ցուցարարներից մեկը:  

Հաշվապահ Մանե Թանդիլյանը, տեղեկանալով, որ խորհրդարանական մեծամասնությունը տապալել է արտահերթ նիստը, տեղեկացրեց, որ իր համախոհների հետ միասին բողոքարկելու է օրենքը եւ մեծամասնության պահվածքը Սահմանադրական դատարանում: Այժմ բողոք է պատրաստվում` ներկայացնելու Մարդու իրավունքների պաշտպանին:

Այս պահին ցուցարարներին է մոտեցել ԱԺ «ՀԱԿ» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Նախորդ հոդվածը‘Արեշև. Անկարան շարունակում է Հայաստան տանող կոմունիկացիաների մասնակի ապաշրջափակումը կապել ԼՂ հարցի լուծման հետ ‘
Հաջորդ հոդվածը‘Էդվարդ Նալբանդյանը ԵԽ կոմիտեի նախագահությունը հանձնեց Ավստրիային’