‘ՀՀՇ համագումարը մեկնարկեց. Արարքցյանն առաջարկում է գնահատական տալ ընտրություններին’

1201

Կառավարության նիստերի դահլիճում մեկնարկել է Հայոց համազգային շարժում կուսակցության արտահերթ համագումարը: Ինչպես հայտարարվել էր նախօրոք, համագումարի հիմնական օրակարգային հարցը Հայ ազգային կոնգրես կուսակցության ստեղծման հարցի շուրջ դիրքորոշում արտահայտելն է:

Կուսակցության վարչության նախագահ Արամ Մանուկյանը ներկայացրեց օրակարգը: Կուսակցության անդամ, առաջին գումարման ՀՀ ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանը առաջարկեց օրակարգում մտցնել եւս երեք կետ՝ գնահատական տալ փետրվարի 18 –ի ընտրություններին հետեւյալ կետերով 1. Չենք ընդունում ընտրությունների արդյունքները, 2. Չենք ընդունում միջազգային դիտորդների մակերեսային եզրակացությունը ընտրությւոնների վերաբերյալ, 3. Կանգնած ենք պետության սահմանադրական կարգի վերականգնման եւ իրավական պետության հաստատման պայքարի կողքին:

Նախորդ հոդվածը‘Ռոբերտո Մանչինին ծաղրել է Վենգերին’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Տեր-Պետրոսյան. Երբ իրավատերը, պահանջատերը գործ անի, այն ժամանակ կմիանանք’