‘ՀՀ ԱԳՆ-ն խնդրում է ձեռնպահ մնալ փակ երթուղով երթևեկելուց’

2126

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օգոստոսի 20-ին, ժամը 22.30-ից փլուզման հետևանքով փակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը:

Այս կապակցությամբ ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջում հետևյալ բովանդակությամբ հաղորդագրությունն է տեղադրվել.

«Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից հայտնում են, որ Ռուսաստանը և Վրաստանը կապող ավտոճանապարհի փլուզման հետևանքով Վերին Լարսի անցակետը չի գործում: Կուտակումներից խուսափելու համար խնդրում ենք ձեռնպահ մնալ տվյալ երթուղով երթևեկելուց»:

Նշենք, որ տեղից տեղ հասկանալի է, որ եթե ճանապարհը փակ է, պետք է «ձեռնպահ մնալ տվյալ երթուղով երթևեկելուց»: Բայց հասկանալի է չէ, ինչ քայլեր է ձեռնարկել կամ ձեռնարկելու Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը, որ օգնություն ցուցաբերի ճանապահին մնացած հայրենակիցներին: 

Նախորդ հոդվածը‘Զինծառայողների իրավունքների հարցերով օմբուդսմենի տեղակալ է նշանակվել զինծառայությունից խուսափածը. «Հրապարակ»’
Հաջորդ հոդվածը‘ՊԲ. Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ’