‘ՀՀ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են’

1038

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները, լեռնանցքները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Դժվարանցանելի է Սելիմի լեռնանցքը:

Միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Կատարվում են ավտոճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Նախորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակ’
Հաջորդ հոդվածը‘Մովսիսյանը «Սպարտակի» կազմում պատրաստվում է նոր մրցաշրջանին. Տեսանյութ’